Ալոնսոն կարող է գլխավորել «Բավարիան»
Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հնարավոր է՝ նշանակվի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
France Football-ի հաղորդմամբ՝ եթե «Բավարիայի» ղեկավարությունը չկարողանա համաձայնության գալ հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, ապա «Բավարիան» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակի 37-ամյա Ալոնսոյին:
Խաբի Ալոնսոն այժմ գլխավորում է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը:
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Բավարիայում» հանդես է եկել 2014-2017 թվականներին: