Չինացին կանացի բարձրակրունկ կոշիկներ է գողացել
Չինացին ձերբակալվել է բազմաթիվ գողությունների համար, սակայն գումարի կամ զարդերի փոխարեն նա կանացի բարձրակրունկ կոշիկներ է գողացել, հաղորդում է Global Times-ը:
Ոստիկանները նրա տանը ավելի քան 180 զույգ բարձրակրունկ կոշիկ են հայտնաբերել: Մինչ այդ ոստիկանություն է դիմել մի կին, որը հայտնել է, որ 5 զույգ բարձրակրունկ կոշիկ է կորցրել:
Երբ ոստիկանությունը ստուգել է կնոջ բնակարանի մոտակայքում տեղադրված տեսախցիկի ֆիքսած տեսագրությունը, հայտնաբերել է կապույտ շապիկով տղամարդու, որը կնոջ բնակարանից գողացել է կոշիկները: Պարզվել է, որ նա գողացել է նաեւ հարեւանությամբ գտնվող այլ կանանց կոշիկները: