Աշխարհի ամենաթանկ ժամացույցը աճուրդում վաճառվել է 31 մլն դոլարով
Patek Philippe եզակի ժամացույցը Ժնեւում բարեգործական աճուրդում վաճառվել է 31 մլն դոլարով: Այն աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկ ժամացույցն է դարձել, հաղորդում է CNBC-ը:
Patek Philippe ժամացույցի Grandmaster Chime Ref. 6300A-010 մոդելը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 17,7 մլն դոլար: Խոսքը Rolex Daytona ժամացույցի մասին է, որը պատկանել է Փոլ Նյումանին:
Մոդելն իր տեսակով եզակի է, այն պատրաստված է չժանգոտող պողպատից: Ժամացույցի առանձնահատկությունը առջեւի եւ հետեւի թվացույցերն են. մեկը սաղմոնի գույնի է, մյուսը՝ սեւ, դրանք կարելի է շրջել հակառակ ուղղությամբ: