ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոստացել է ընդունել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի «Կամք» հասարակական շարժման անդամներին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոստացել է ընդունել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի «Կամք» հասարակական շարժման անդամներին և լսել նրանց:
«Ձեր հորդորը ես լսեցի, ձեր կողմից մեկ-երկու հոգի հավաքվեք, եկեք, ես ձեզ հետ կքննարկեմ»,-ասել է նախագահը:
Շարժման անդամներից մեկն էլ հակադարձել է՝ ասելով. «Ներողություն, դուք Էլթոն Ջոնի հետ հանդիպեցիք և ԼԳՏԲ-ի մուտքն արեցիք, մեր երկիր»: Նախագահը նրան չի արձագանքել:
Շարժման նախաձեռնող Վահագն Չախալյանն էլ ասել է, որ իրենք կհանդիպեն նախագահի հետ և կքննարկեն հարցը:
Նշենք, որ արդեն 50 հազար ստորագրություն հավաքվել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: