Ծեծի եւ սեքսուալ գործողության հարկադրելու համար հետախուզվողին գտել են Արցախի Չարեքտար գյուղում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 11-ին, ժամը 23.45-ին, ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից բերման են ենթարկել 24-ամյա Հարություն Վ.-ին:
Ոստիկանությունից Operativ.am-ին հայտնում են, որ նա 2018թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 1-ին մասի, 182-րդ հոդվածի (Շորթումը) 1-ին մասի եւ 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքներով: