Մանչինին նշել է՝ երբ Բալոտելին հնարավորություն կստանա վերադառնալ հավաքական
Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Բրեշիայի» 29-ամյա հարձակվող Մարիո Բալոտելիի՝ Իտալիայի հավաքական վերադառնալու հնարավորության մասին:
«Բալոտելին հրաշալի ֆուտբոլիստ է, և ես շատ եմ ցանկանում նրան կրկին տեսնել հավաքականում: Նա դեռ բավականին երիտասարդ է և կարող է մեծ օգուտ տալ հավաքականին:
Բալոտելին պետք է կայուն խաղ ցուցադրի և ապացուցի, որ արժանի է Իտալիայի հավաքական հրավիրվելուն»,- Մանչինիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին Իտալիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականին: Հավաքականի կազմում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ: