Բուժիչ սովապահություն. Եկատերինա Անդրեեւան բացահայտել է սլացիկ կազմվածքի գաղտնիքը
«Время» ծրագրի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեեւանն նոյեմբերին 58 տարեկան է դարձել։ Յուրաքանչյուր օր նրան են նայում միլիոնավոր մարդիկ ու հիանում նրա գեղեցկությամբ ու երիտասարդությամբ։ Բայց ոչ ոք նույնիսկ չի կռահում՝ ինչ է թաքնված դրա ետեւում։
Teleprogramma.pro-ի հաղորդմամբ՝ վերջերս Եկատերինա Անդրեեւան ժամանել է Պետերբուրգ՝ բժիշկների հսկողությամբ բուժիչ սովապահություն փորձելու համար։ Սա ռուս աստղերի շրջանում բավական տարածված պրոցեդուրա է։
Ավելի վաղ Աննա Սեդոկովան, Օլեգ Գազմանովը, Յուլյա Վիսոցկայան եւ այլ արտիստներ փորձարկել են այս միջոցը։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ հեռուստահաղորդավարուհին 16/8 ինտերվալ սովապահության երկրպագու էր, այդ պատճառով նա արդեն իսկ փորձ ունի օրեր անցնակցել գրեթե առանց ուտելիքի։ Սակայն այժմ նա դա կանի բժիշկների հսկողությամբ։