Նեյմարի հայրը բացառել է որդու վերադարձը «Բարսելոնա»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի հայրը խոսել է իր որդու ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Նեյմար ավագը հայտարարել է, որ իր որդին հաջորդ մրցաշրջանում ևս շարունակելու է հանդես գալ Փարիզում:
«Նեյմարը մնալու է ՊՍԺ-ում: Մենք այժմ բանակցում ենք նոր պայմանագրի կետերի շուրջ: Բացառում եմ, որ նա երբևէ կարող է վերադառնալ «Բարսելոնա»»,- Նեյմար ավագի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը բազմիցս հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին: «Բարսելոնան» մի քանի ամիս տևած բանակցություններից հետո այդպես էլ չկարողացավ Նեյմարի վերադարձի հարցում համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ:
27-ամյա հարձակվողը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի տեղափոխության դիմաց վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո: