Հոնկոնգում ցուցարարներն այրել են իրենց հետ չհամաձայնած անցորդին
Հոնկոնգում համաքաղաքային բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներն մարդու են այրել, հայտնում է RTHK-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հոնկոնգի «քնած» շրջանում՝ հետիոտնային կամրջի վրա: Տղամարդը դժգոհություն է հայտնել բողոքող երիտասարդ մարդկանց կապակցությամբ՝ պնդելով, որ նրանք ոչ թե չինացիներ են, այլ բրիտանացիներ: Ի պատասխան՝ անկարգությունների մասնակիցները նշել են, որ նա պետք է հեռանա Հոնկոնգից: Այնուհետեւ նրանցից մեկը նրա վրա լցրել է անհայտ հեղուկ եւ այրել նրան:
Տղամարդը գտնվում է ծայրահեղ վիճակում՝ հաղորդել է ռադիոկայանը: Բացի բազմաթիվ այրվածքներից, վիրավորվել է նաեւ նրա գլուխը: Ոստիկանությունը հաստատել է, որ բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել միջադեպի առնչությամբ:
Երկուշաբթի Հոնկոնգում կրկին բռնկվել են զանգվածային փողոցային անկարգություններ: Գրանցվել է զենքի կիրառման դեպք, որի հետեւանքով վիրավորվել է բողոքի մասնակիցներից մեկը:
Զանգվածային բողոքի ակցիաները՝ ուղղված արտահանձնման մասին օրենքի նախագծի ընդունման Հոնկոնգի իշխանությունների մտադրությունների դեմ, ըստ որի՝ թույլ է տրվում մայրցամաքային Չինաստանին հանձնել իրավախախտներին, սկսել են ամառվա սկզբին: Չնայած փաստաթղթի հետկանչմանը՝ երիտասարդության շրջանից ընդդիմության կողմնակիցները հայտնում են բողոքի ակցիաները շարունակելու պատրաստակամություն: