«Սասստեքս» կարի արտադրամասն այս ձմռանը չի աշխատի. 2020-ին կվերսկսի աշխատանքը
«Սասստեքս» կարի արտադրամասի դռները փակ են, մի քանի օր է կարի մեքենաները չեն աշխատում, հաղորդում է Tsayg.am-ը:
«Սասստեքսը» փաստացի, դադարեցրել է գործունեությունը: Այս մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին նաեւ համացանցում: Արտադրամասի ներկայացուցիչը շեշտում է․ «Սասստեքսը» ոչ թե փակվում է, այլ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը: 2020 թվականին կարի արտադրամասը կվերսկսի աշխատանքը, առաջնային նպատակը արտադրանքը արտերկիր տանելն է, -նշում է Ներսես Տասչյանը։
Սակայն մինչ այս փակ կմնան արտադրամասի դռները: