«Մարսելի» երկրպագուները հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա (Տեսանյութ և լուսանկարներ)
Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում «Մարսելը» տնային խաղում ուժերը չափեց «Լիոնի» հետ:
Հանդիպման ընթացքում «Մարսելի» երկրպագուները հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա և կոտրել ավտոբուսի ապակիները:
Խաղի ավարտից հետո «Մարսելի» երկրպագուները ստադիոնը լքելիս բախվել են նաև ոստիկանների հետ:
«Մարսելը» հաղթանակ է տարել «Լիոնի» նկատմամբ 2:1 հաշվով: