Բոլիվիայի Սենատի երկրորդ փոխխոսնակը հայտարարել է, որ իշխանությունն իրեն է անցնում
Բոլիվիայի Սենատի երկրորդ փոխխոսնակ, ընդդիմության ներկայացուցիչ Ժանին Անյեսը հայտարարել է, որ նախկին բարձրագույն ղեկավարության հրաժարականից հետո բարձրագույն իշխանությունն իրեն է անցնում: Այս մասին Անյեսը ասել է Pagina 7 պարբերականին:
Ավելի վաղ հրաժարականներ էին ներկայացրել երկրի նախագահ Էվո Մորալեսը, փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, Սենատի ղեկավար Ադրիանա Սալնատյերան, Սենատի առաին փոխխոսնակ, ինչպես նաեւ պատգամովորների պալատի ղեկավար Վիկտոր Բորդան: