Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:
Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նա տեղեկացրեց նաեւ, որ նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով NEWS.am լրատվականին, հաղորդել էր, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը հերքել էր Բաղդասարյանի անօրինական գործունեության վերաբերյալ ցանկացած վարկած։