Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական եւ տնտեսական օրակարգը նոր ծրագրերով եւ նախաձեռնություններով։
Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն: