Կլոպ. «Լիվերպուլն» անհավանական գոլեր խփեց
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած տնային հաղթանակը:
«Մրցակիցը գերազանց ֆուտբոլ ցուցադրեց և ստիպեց մեզ պաշտպանվել: Հանդիպումն, իրոք, շատ դժվար ստացվեց մեզ համար:
«Լիվերպուլը» սկսեց ավելի վստահ զգալ առաջին գոլից հետո: Մենք սկսեցինք ավելի շատ հարձակվել և վտանգավոր պահեր ստեղծել: «Լիվերպուլն» անհավանական գոլեր խփեց»,- Կլոպի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով:
Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 34 միավորով առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է՝ 25 միավորով: