«Յուվենտուսը» «Միլանին» հաղթեց Դիբալայի գոլի շնորհիվ (Տեսանյութ և լուսանկարներ)
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալեց «Միլանին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը փոխարինել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը։
«Յուվենտուսը» 32 միավորով վերադարձավ առաջին տեղ եւ 1 միավորի առավելություն ունի Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Միլանը» 13 միավորով 14-րդն է։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Յուվենտուս» - «Միլան»՝ 1։0
Պաուլո Դիբալա, 77