Բոլիվիայի ԶՈւ-ն կիրակի երկրի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի երկրում կայունություն տիրի
Բոլիվիայի ԶՈւ-ն կիրակի երկրի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի երկրում կայունություն տիրի, տեղեկացնում է Reuters-ը։
«Վերլուծելով ներքին կոնֆլիկտի հետ կապված իրավիճակը՝ մենք խնդրում ենք պետության նախագահին վայր դնել մանդատը՝ թույլ տալով, որ խաղաղություն եւ կայունություն տիրի հանուն Բոլիվիայի»,- լրագրողներին ասել է Բոլիվիայի ԶՈւ հրամանատար Ուիլյամս Կալիմանը։
Ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր երկրում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, իսկ մինչ այդ հայտարարել էր, որ երկրում պետական հեղաշրջում է պատրաստվում։