NASA-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը (Տեսանյութ)
NASA միջազգային տիեզերական գործակալությունը ներկայացրել է իր առաջին X-57 Maxwell էլեկտրական ինքնաթիռը, հայտնում է գործակալության կայքը։
Ինքնաթիռը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Էդվարդս քաղաքում հետազոտությունների «Արմսթրոնգ» կենտրոնում։
Ինքնաթիռի նոր մոդելում գործակալությունը ներքին այրման ավանդական շարժիչները փոխարինել է էլեկտրական շարժիչներով։
Էլեկտրական ինքնաթիռի ստեղծման աշխատանքները սկսվել են 2015թ․, իսկ հաջորդ տարի սպասվում է նոր մոդելի թեսթային թռիչքը։