«Նապոլիի» նախագահը որոշում է ընդունել Անչելոտիի ապագայի վերաբերյալ
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը որոշել է դեռ պաշտոնանկ չանել ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Նապոլիի» իրավաբանները հայտնել են դե Լաուրենտիսին, որ Անչելոտիին պայմանագիրը խզելու դեպքում՝ «Նապոլին» ստիպված կլինի մեծ գումար վճարել 60-ամյա մասնագետին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աուրելիո դե Լաուրենտիսը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» մրցելույթներից և պատրաստվում է պաշտոնանկ անել Կառլո Անչելոտիին, որն իտալական ակումբում աշխատանքը սկսել է մայիսին:
Իտալիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Նապոլին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը: