Ժոզե Մոուրինյոն երեք տարվա պայմանագիր է պահանջել «Բավարիայից»
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Ժոզե Մոուրինյոյին, որի հետ բանակցությունների առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Մոուրինյոն պահանջել է երեք տարվա պայմանագիր։
«Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է խորվաթ Նիկո Կովաչի հեռանալուց հետո։ Նոր մարզիչի նշանակումը սպասվում է նոյեմբերի 20-ից հետո։
Մոուրինյոն մարզչական աշխատանք չունի 2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո