Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Պրեմյեր լիգա
Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայնտվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում:
Daily Express-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբները բանակցություններ կսկսեն Արքայական ակումբի ղեկավարության հետ կոլումբացի կիսապաշտպանի տեղափոխությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցաշրջանները Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ անցկացրել է Մյունխենի «Բավարիայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն»: