«Բավարիան» այլևս չի դիտարկում Վենգերի թեկնածությունը
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի նշանակվի Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է Bild-ը:
Վենգերը հայտնել է «Բավարիայի» ներկայացուցիչներին, որ ներկա պահին չի ցանկանում վերսկսել մարզչական աշխատանքը:
«Բավարիայի» ղեկավարությունն այժմ նոր թեկնածուներ է փնտրում ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ավելի վաղ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ բանակցություններ չի վարում «Բավարիայի» հետ: