Արծվիկ Մինասյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է․ ՔԿ
Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակում հարցաքննվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։