Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ՊՆ-ում գրանցված մարդատար ավտոբուսը
Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Չարենցի եւ Լերմոնտով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 PM 562 համարանիշի եւ ПАЗ մակնիշի ՊՆ 2386 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը պատկանում է ՀՀ ՊՆ նախարարությանը եւ հաշվառված է նախարարության հաշվեկշռում: