Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները ԿԳՄՍՆ-ի մոտ անժամկետ նստացույց են սկսել (Տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց միացած ուսանողները այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարությունից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։
«Քանի որ այս ընթացքում կառավարությունից ոչ ոք չիջավ և մեր պահանջը չլսեց, երթով շարժվելու ենք դեպի դեռևս Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարություն և նստացույց ենք անելու այնտեղ։ Մենք կաթվածահար ենք անելու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատանքը, քանի որ գտնում ենք, որ ավելի լավ է նախարարությունը չաշխատի, քան շարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ»,-նշեց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։
ՀՅԴ երիտասարդները, ԵՊՀ հայ բանասիրության, աստվածաբանության, պատմության ֆակուլտետների ուսանողները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել։ Նախարարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։