Տաք օդի ներհոսքը շարունակվում է. եղանակը տաքացել է 3-4 աստիճանով». Գագիկ Սուրենյան
Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով»,-գրել է նա: