Արսեն Վենգերը դեմ չէ մինչեւ մրցաշրջանի ավարտը գլխավորել «Բավարիան»
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը գլխավորել «Բավարիան», հաղորդում է գերմանական Sportbild-ը։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է խորվաթ Նիկո Կովաչի հեռանալուց հետո։
«Բավարիան» բանակցել է նաեւ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, սակայն չի հասել համաձայնության։
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին՝ երեք անգամ նվաճելով Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 7 անգամ՝ գավաթն ու սուպերգավաթը։