ՀՖՖ-ն սկսում է համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրախությամբ հայտնում է, որ սկսում է համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։
Նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։
Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։
Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին Քաթարում և նպատակ ունի զարգացնել տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն խաղացողների։