Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Հայաստանի հավաքականը գլխավորելուն
Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Հայաստանի հավաքականը գլխավորելուն: Նշանակման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։
Այս օրերին Երևանում գտնվող 53-ամյա մասնագետի թեկնածությունը առաջադրել և պաշտպանում են «Ուրարտուի» սեփականատեր Ջեվան Չելոյանցը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:
Առաջարկն արժանացել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հավանությանը։ Գրիգորյանի թեկնածությանը դեմ է ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը, այդ թվում ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:
Իսպանացի մասնագետը բանակցում է իր անվանի հայրենակիցներից մեկի հետ` հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հրավիրելու նպատակով:
Հնարավոր նշանակման կապակցությամբ իրենց անհանգստությունն ու բացասական վերաբերմունքն են հայտնել նաեւ Ռուսաստանում հանդես եկող ազգային հավաքականի անդամները: