Xiaomi-ն ներկայացրել է իր «խելացի ժամացույցը»
Չինական Xiaomi ընկերությունը Weibo միկրոբլոգների էջում հայտարարել է իր պատմության մեջ առաջին «խելացի» ժամացույցի թողարկման մասին, որն ստացել է Mi Watch անվանումը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Ընկերության հաղորդման մեջ նշվում է, որ Mi Watch-ն ունի սենսորային էկարն՝ 1,78 մատնաչափ տրամագծով, այն զինված է 570 մԱ/ժ տարողությամբ կուտակիչով։ Ընկերությունը հայտարարում է, որ գաջեթը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 36 ժամ։ Mi Watch-ում տեղադրված է Snapdragon Wear 3100 չիփսեթ, որը կարող է բջջային կապ եւ ինտերնետի արագ հասանելիություն ապահովել ներկառուցված 4G մոդեմով։ Բացի այդ, ժամացույցում կա NFC մոդուլ անլար վճարումներ իրականացնելու համար։
MIUI For Watch ծրագրային թաղանթը թույլ է տալիս «խելացի» ժամերի վրա տեղադրել քառասուն հավելված, գաջեթը կարելի է օգտագործել որպես ֆիթնես-թրեքեր եւ քնի որակի հսկիչ (FIRSTBEAT ծրագիրը հավաքում է տեղեկություն օրգանիզմի վիճակի մասին), ինչպես նաեւ օգտագործել «խելացի» տան գաջեթների կառավարման համար։
Mi Watch-ի նախնական պատվերներն ընկերությունն սկսում է նոյեմբերի 5-ից, վաճառքը չինական շուկայում նախատեսվում է սկսել նոյեմբերի 11-ից, 1299 յուան (185 դոլար) գնով։ Բացի այդ, դեկտեմբերի կեսին նախատեսվում է թողարկել Mi Watch-ի պրեմիում տարբերակը 1999 յուանով (285 դոլար)։