Արարատում վթարից հետո BMW X6–ի վրայից հանել են համարանիշներն ու փորձել ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել. (Լուսանկար)
Արարատի մարզում նոյեմբերի 3-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ BMW X6 մակնիշի 10 GL 007 համարանիշի ավտոմեքենայով վթար է տեղի ունեցել եւ վարորդը, սպասելով ճանապարհային ոստիկանների ժամանմանը, դեպքի վայր է կանչել քարշակ ավտոմեքենա, որպեսզի այն տեղափոխի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ՃՈ ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրայից հանել էին համարանիշները: Նրանք հայտնաբերել են համարանիշները եւ վարորդը այն փակցրել է նորից ավտոմեքենային: Պարզվել է նաեւ, որ վթարի հետեւանքով տուժածներ չկան: