Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումը
Այսօր տեղի է ունեցել ՄԻՊ ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ամփոփիչ հանրային քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկումներում ակտիվ ներգրավված պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ տեղեկացնելով, որ ոլորտային ամփոփիչ քննարկումն առնչվում է հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերին: Տիգրան Գրիգորյանն ամփոփելով խոսքը՝ հորդորել է մասնակիցներին Ռազմավարության նախագծի քննարկումների շրջանակում ի հայտ եկած առաջարկները նաեւ գրավոր ուղղել Արդարադատության նախարարություն:
Հաջորդիվ կայացել է Ռազմավարության նախագծի շուրջ մասնակիցների հարցուպատասխանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի ոլորտային հանրային քննարկումների շարքը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ից: