BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել նախկին ՃՈ հենակետին. Վարորդը թեթև վնասվածքներ է ստացել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 04։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետին:
Նարեկ Ս.-ն ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: