Փրկարարները Սիս գյուղի ջրատարից դուրս են բերել 53–ամյա ձկնորսի դին (Տեսանյութ և լուսանկարներ)
Փրկարարները Սիս գյուղի ջրատարից դուրս են բերել 53-ամյա տղամարդու դին:
Նշենք, որ Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի ջրատարում տղամարդու դի կա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Shamshyan.com-ի հաղրոդրմամբ, հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրատարից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Գուրգեն Հ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գուրգեն Հ.-ն հնարավոր է՝ մահացել է սրտի կաթվածից, ով այսօր այցելել է նշված վայր եւ ցանկացել էր ձուկ բռնել: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը եւ մի քանի բռնած ձկներ: