Նոր սկանդալ. մերկ Պամելա Անդերսոնը լուսանկարվել է հնդկացիների գլխարկով (Պամելա Անդերսոն)
Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Պամելա Անդերսոնի հնդկական կոստյումը դուր չի եկել Twitter-ի օգտատերերին։ Նրանք նշել են, որ Ամերիկայի բնակիչների ազգային կոստյումները Հելոուինի համար օգտագործելը տգեղ արարք է, հայտնում է Daily Mail-ը։
«Մալիբուի փրկարարներ»-ի աստղը որոշել է երկրպագուներին շնորհավորել Հելոուինի առիթով՝ արխիվային լուսանկարներ հրապարակելով։ Դրանցում նա կիսամերկ է եւ կրում է հնդկացիների ավանդական գլխարկը։ Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Լորի Սթարկի կողմից՝ ի աջակցություն ակտիվիստ Լեոնարդ Պելտյեի՝ բանտից ազատ արձակման, որը պաշտպանում էր բնիկ ամերիկացիների իրավունքները։
Սակայն երկրպագուները չեն գնահատել Անդերսոնի հրապարակումը եւ նրան մեղադրել են բնիկ ամերիկացիների մշակութային արժեքներն արհամարհելու մեջ։ «Մենք մի ամբողջ մշակույթ ենք, ոչ թե քո կոստյումը»,- գրել են ռասայի ներկայացուցիչները։ «Պեմ, քո ռասիզմը հիասթափեցրել է ինձ։ Ինձ թվում էր՝ դու դրանից վեր ես»,- գրել է մեկ այլ երկրպագու։ «Պամելա, խնդրում եմ, մի արա դա»,- խնդրել է մյուսը։ «Սա կասկածելի մշակույթային յուրացում է, որը դուր չի գալիս ազգին։ Ավանդական գլխարկը լավագույն գաղափարը չէ»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Աստղը չի մեկնաբանել անբարյացկամ օգտատերերի հաղորդագրություններին, սակայն արգելափակել է օգտատերերին, որոնց մեկնաբանությունները տհաճ են եղել։