Գուտին՝ «Ալմերիայի» գլխավոր մարզիչ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող Գուտին նշանակվել է «Ալմերիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է իսպանական Սեգունդայում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա Գուտին մարզչական կարիերան սկսել է «Ռեալում»։ 2013-2018-ին նա եղել է Արքայական ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմը։ Դրանից հետո նա թուրքական «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչի օգնականն էր մինչեւս այս նշանակումը։
Գուտին «Ռեալում» խաղացել է 1994-2010 թվականներին՝ դառնալով Իսպանիայի 5-ակի չեմպիոն, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։