Նեթանյահուն ոստիկանություն է դիմել Facebook-ում իրեն ուղղված սպառնալիքների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն է դիմել Facebook-ում իրեն ուղղված սպառնալիքների պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել են նրա գրասենյակից:
«Երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետը դիմել է ոստիկանության գլխավոր տեսուչի պաշտոնակատար Մոտի Քոենին՝ կապված Facebook-ում մի մարդու հետ, որը հրահրում է վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների սպանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը խնդրել է անմիջապես քննություն սկսել: