Այս գիշեր Դավթաշենում ավտոբուս է այրվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 02:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լեւոն Շ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել` 02:53-ին:
Այրվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի սրահն՝ ամբողջությամբ: