Արմավիրում 56-ամյա տղամարդը ոստիկաններին ասել է, որ հարեւան գյուղի բնակիչը կրակել է իր դեմքին
Ոստիկանության Արմավիրի բաժնին նոյեմբերի 3-ին 56-ամյա Ցոլակ Ե.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 67-ամյա Հուտո Ա.-ն իր տան բակում իր հետ խոսակցության ժամանակ ատրճանակով կրակել է իր դեմքին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նա ոստիկաններին հայտնել է, որ կրակոցի հետեւանքով ինքը շշմել եւ մի պահ կորցրել է տեսողությունը։
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են Հ. Ալոյանին, ով հրավիրվել է ոստիկանության Արմավիրի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել եւ ներկայացրել «Զորակի» տիպի գազային ատրճանակը։ Հետաքննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։