«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռահիմ Ստերլինգին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին, հաղորդում է Sky Sports-ը։
Արքայական ակումբը պատրաստ է 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար առաջարկել 70 միլիոն ֆունտ ստերլինգ եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը։
Հայտնի է, որ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված չէ Բեյլի ծառայություններով։
Առանց Բեյլի տրանսֆերի, «Ռեալը» պատրաստ է Ռահիմ Ստերլինգի համար վճարել 200-220 միլիոն եվրո։