Էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին ծրագրում է 530 մլն դրամ հատկացնել արսդյունաբերական ոլորտի աջակցման համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2020-ին ծրագրում է բյուջեից 530 մլն դրամ հատկացնել արդյունաբերական ոլորտում աշխատող ձեռնարկությունների աջակցման համար: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ արտասահմանում ցուցադրություններ կանցկացվեն, եւ հայ այն արտադրողները, որոնք կորոշեն մասնակցել դրանց, կկարողանան մասնակցել նաեւ նախարարության հետ համատեղ ծախսերի համաֆինանսավորմանը:
«Հիմնականում դրանք տեքստիլի, սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքի արտադրության, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններն են»,- պարզաբանեց Խաչատրյանը: