2020-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 12,4 մլրդ դրամ
2020-ի բյուջեի նախագծով ծրագրվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել 12,4 մլրդ դրամ: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այդպիսով, բուհերի եւ մասնավոր սեկտորի համագործակցության ծրագրի իրականացման, աշխատակիցների պատրաստման եւ վերապատրաստման համար ՀՀ պետբյուջեից 2020-ին կհատկացվի 200 մլն դրամ: