McDonald's-ի տնօրենին ազատել են ծառայողական սիրավեպի պատճառով
Սթիվ Իսթերբրուքը հեռացել է ռեստորանների եւ արագ սննդի McDonald's ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից ենթակայի հետ սիրավեպի պատճառով։ Այս մասին տեղեկացրել են ընկերությունում, հաղորդում է RG-ն։
McDonald's-ի տնօրենների խորհրդի կարծիքով՝ հարաբերությունների մեջ մտնելով աշխատակցուհու հետ՝ 52-ամյա Իսթերբրուքը խախտել է ընկերության քաղաքականությունը եւ ցուցադրել բանական մտածելու վատ կարողություն։ Ինքը՝ Իսթերբրուքը, ասել է, որ դա սխալ էր։ «Հաշվի առնելով ընկերության սկզբունքները՝ ես համաձայն եմ տնօրենների խորհրդի կարծիքին, որ եկել է իմ առաջ շարժվելու ժամանակը»,- նշել է նա։
Նշվում է, որ Սթիվ Իսթերբրուքի հաջորդը Քրիս Քեմփզինսկին է, որը կիրակի մտել է տնօրենների խորհրդի կազմ։ Մինչ այդ McDonald's-ի նոր նախագահը եւ գլխավոր տնօրենը գլխավորում էր ԱՄՆ-ում ընկերության ստորաբաժանումը։
Հիշեցնենք, որ McDonald's-ը ամերիկյան կորպորացիա է, հիմնադրվել է 1940-ին, ունի աշխարհում արագ սննդի ռեստորանների ամենամեծ ցանցերից մեկը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 38 հազար հաստատություն աշխարհի ավելի քան 100 երկրում, ներառյալ Ռուսաստանը։