Ջիմի Քարթերը կոնքի կոտրվածքից հետո վերադարձել է դպրոցում դասավանդմանը
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը վերադարձել է դասավանդմանը կիրակնօրյա դպրոցում այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին կոտրել էր կոնքոսկրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press-ին։
Նրա տվյալներով՝ Քարթերը 45 րոպեանոց դաս է վարել Ջորջիա նահանգի Մարանատա բապտիստական եկեղեցում, որի հիմքը Հին Կտակարանի քննարկումն է եղել։ Նշվում է, որ կոտրվածքի հետ կապված՝ ԱՄՆ նախկին նախագահը բաց է թողել ընդամենը մեկ դաս կիրակնօրյա դպրոցում։
95-ամյա Քարթերը հոկտեմբերի 21-ին հոսպիտալացվել էր, բայց արդեն մի քանի օր անց նրան դուրս էին գրել հիվանդանոցից։
Պետության նախկին ղեկավարն ընկել էր իր տանը՝ փոքր-ինչ վնասելով կոնքի ոսկրերը։ Մայիսին նա հիվանդանոցում էր հայտնվել ազդրի վզիկի կոտրվածքով։