Նովակ Ջոկովիչը նվաճեց 77-րդ տիտղոսը եւ հավասարվեց Ջոն Մաքինռոյին
Թենիսի Փարիզի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը եզրափակիչում 6։3, 6։4 հաշվով պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։
Ջոկովիչը նվաճեց 77-րդ տիտղոսը կարիերայում եւ մտավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թենիսիստների հնգյակ։ Սերբ թենիսիստը տիտղոսների քանակով հավասարվեց ամերիկացի Ջոն Մաքինռոյի հետ եւ կիսում 5-րդ տեղը։
Ավելի շատ տիտղոս ունեն իսպանացի Ռաֆայել Նադալը (84), չեխ Իվան Լենդլը (94), շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (103) եւ ամերիկացի Ջիմի Քոնորսը (109)։