Հոնկոնգում տեղի է ունեցել զինված հարձակում. Կան տուժածներ, մի մարդու ականջը կծել պոկել են
Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ սառը զենքի կիրառմամբ զինված հարձակման հետեւանքով առնվազն 4 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Թայ Կու շրջանում Cityplaza առեւտրի կենտրոնի մոտ:
Տուժածներից մեկի ականջը մասնակի կծել պոկել են: Նշվում է, որ բազմությունը հարձակվողին ծեծել է, այնուհետեւ նրան կալանավորել են:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակումն իրագործվել է քաղաքական պատճառներով: