WTA Finals-ը՝ աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթիի հաղթանակով
Աշխարհի առաջին ռատեկ Էշլի Բարթին նվաճեց Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացված WTA Finals տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում ավստրալացի մարզուհին մրցեց այս մրցաշարի անցած տարվա հաղթող, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ եւ առավելության հասավ 1 ժամ 28 րոպեում՝ 6:4, 6:3։
23-ամյա Բարթին չորրորդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում։ Այս տարի նա հաղթել է Մայամիի եւ Բիրմինգհեմի մրցաշարերում, Ֆրանսիայի բաց առաջնությունում։