Ատլանտայի միջազգային օդանավակայանը սպառնալիքներով երկտողի պատճառով դադարեցրել է չվերթները
Ամերիկյան Ջորջիա նահանգում Ատլանտա քաղաքի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը դադարեցրել է մեկնող եւ ժամանող չվերթները։ Դրա համար պատճառ է հանդիսացել American Airlines ավիաընկերության Դալաս մեկնող ուղեւորատար ինքնաթիռի սրահում սպառնալիքներով երկտողի հայտնաբերումը։ Այս մասին տեղեկացվում է օդային դարպասների Twitter-յան էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 07։00-ին մեկնումից ոչ շատ առաջ, սպառնալիքներ բովանդակող երկտող էր գտնվել American Airlines-ի ինքնաթիռի սրահում, որը պետք է Դալաս չվերթ իրականացներ։ Ուղեւորները լքել են սրահը եւ կրկնակի ստուգում անցել»,- տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները խուզարկել են ինքնաթիռը եւ հայտարարել, որ ներսում «ամեն ինչ մաքուր է»։ Որեւէ սպառնալիքի պատճառ չի հայտնաբերվել, ոչ ոք չի ձերբակալվել»,- հավելել են մամուլի ծառայության աշխատակիցները։
Նրանք հաստատել են, որ օդանավակայանը տագնապի չեղարկումից հետո վերսկսել է նորմալ ռեժիմով իր աշխատանքը։