Մենք իրատեսական ենք համարում 20 տարում քառապատկել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն. «Ազգային կուսակցություն»
Մենք իրատեսական ենք համարում 20 տարում քառապատկել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով, դա պահանջում է, որ տարեկան տնտեսական աճը բարձր լինի 7 տոկոսից:
«Մենք ունենք ճյուղեր, որոնք երկնիշ աճ են ապահովում՝ զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները: Մենր խնդիրն է, որ շարունակի բազմապատկվել, իսկ դրա համար պետք է մեր երկրի ներդրումային միջավայրը լինի բարենպաստ: Դա ենթադրում է հավասար խաղի կանոններ, սեփականության իրավունքների պաշտպանություն, բիզնեսի եւ քաղաքականության բացարձակ բաժանում:
Հաջորդ կարեւոր խնդիրը Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումն է. Հայաստանում կան տարածքներ, որ իրենց զարգացվածության մակարդակով Բանգլադեշին ու Պակիստանին են հավասար»,-ընդգծեց Չալաբյանը: