Ֆլորիդայում քահանան միջնակարգ դպրոցի չիրլիդերների հետ կրակոտ պար է ցուցադրել (Տեսայութեր)
Ֆլորիդայում քահանան միջնակարգ դպրոցի չիրլիդերների հետ կրակոտ պար է ցուցադրել միջոցառման ժամանակ, հաղորդում է Fox News-ը:
Հայր Ռիկարդո Ռիվերան գրավել է բոլորի ուշադրությունը՝ պարելով կարդինալ Գիբբոնսի անվան միջնակարդ դպրոցում միջոցառման ժամանակ:
Պարի տեսագրությունը հայտնվել է Facebook-ում, այն դիտել են ավելի քան 220 000 անգամ:
Տեսագրությունը սկսվում է չիրլիդերների սովորական ելույթից, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ բասկետբոլի հարթակ է դուրս գալիս քահանան եւ սկսում պարել նրանց հետ: